Նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որևէ կերպ չարձագանքեցին:
Առանց փոքր-ինչ անհարմար զգալու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակում է կառչել իր աթոռից, այլև ինչ-որ ճանապարհային քարտեզ է հրապարակում ու դրա համար ևս 6 ամիս պաշտոնավարելու ժամանակ աղերսում։
Վարչապետի գործողությունները և հատկապես անգործությունը վկայում են, որ նա զբաղված է ոչ թե երկրի, հասարակության, քաղաքացու խնդիրներով, այլ բացառապես միայն սեփական անձի և սեփական իշխանության պահպանմամբ՝ ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ հրաժարական տվեց, այսօր ասուլիսի ժամանակ նա հայտարարեց՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԳՆ աշխատակազմին նորանշանակ նախարար Արա Այվազյանին ներկայացնելիս ընդգծել է, որ պատերազմից հետո էլ ավելի է ծանրաբեռնվելու դիվանագետների աշխատանքը։
Հիշու՞մ եք, թե պատերազմի կեսին Նիկոլ Փաշինյանն ինչպես ողջ ժողովրդին համարեց անթասիբ՝ իբր պատերազմ չգնալու համար։ Իսկ այսօր նա ու նրա ողջ թիմի սուտը, որ մեզ հայրենիքի կորուստ արժեցավ, կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս։
ԱԺ ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները՝ խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, նաև իմ անունն էր տալիս. ԶՈւ համազգեստով մարդիկ ասում էին՝ գալու են մեր տունը գրավեն՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...